Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Անորակ աշխատանքների դիմաց Երևանի քաղաքապետարանը վճարել է 222,164,999 դրամ

Անորակ աշխատանքների դիմաց Երևանի քաղաքապետարանը վճարել է 222,164,999 դրամ
14.05.2025 | 11:49

Հիշում եք, չէ՞, կոռուպցիան ծածկադմփոց անելու նպատակով պնդում էին, թե մանկապարտեզի վերանորոգման դիմաց գումար չի վճարվել։

Իսկ իրականությունն այն է, որ այդ անորակ աշխատանքների դիմաց Երևանի քաղաքապետարանը վճարել է 222,164,999 դրամ։

Այո, ճիշտ կարդացիք՝ երկու հարյուր քսաներկու միլիոն դրամ ։

Թող ժողովուրդը հետևություն անի ու տեսնի՝ ովքեր են իշխանության ղեկին։ Նրանք, ովքեր ժողովրդի աչքերին նայելով՝ սուտ են խոսում միայն մի բանի համար՝ թալանի աթոռը պահելու համար։

Եվ ամենավտանգավորը՝ այդ սուտը պետական մակարդակով է տարածվում։

Արթուր ՉԱԽՈՅԱՆ

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ